Բաժիններ՝

Ոստիկանները բերման են ենթարկել զբոսաշրջիկի ուսապարկից գողության փորձ արած անձին

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։

Անհապաղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում գողության փորձ կատարելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց բաժին։ Պարզվեց, որ Մաշտոցի պողոտայում նա մոտեցել է մի զբոսաշրջիկի և փորձել նրա ուսապարկից ինչ-որ բան գաղտնի հափշտակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել:

Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին ու հաղորդում ընդունել։
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30