Բաժիններ՝

Կրոսը ձմռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Պոգբայի գործարքի շրջանակներում

Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, ձմռանը Մադրիդի «Ռեալը» կարող է հրաժեշտ տալ Թոնի Կրոսին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում կրճատել ֆրանսիացու տրանսֆերի արժեքը և խնդրում է գործարքում ներառել գերմանացի կիսապաշտպանին:

Հաղորդվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբները կքննարկեն «սերուցքայինների» կողմից հավելավճարի դիմաց խաղացողներին փոխանակելու տարբերակը:

Ամռանը «Ռեալը» փորձեց ձեռք բերել Պոգբային, բայց մանկունյանցիները հրաժարվեցին գործարքից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30