ԱԺ-ն ընդունել է օրենք, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին. Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ-ն երեկ ընդունել է օրենք, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

«ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենք, ինչով Օրենքը լրացվել է 28.1-րդ հոդվածով (պետական ծառայողին տրվել է լրացուցիչ 4 օր արձակուրդ), որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին:

Մասնավորապես, օրենսդիրն Աշխատանքային օրենսգրքով այդ լիազորությունը վերապահել է բացառապես Կառավարությանը, հետևաբար՝ չէր կարող օրենքով նախատեսվել այդպիսի կարգավորում»:

Տեսանյութեր

Լրահոս