«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է պատրաստում Պոգբայի համար
«Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես հաղորդում է Evening Standard-ը, պատրաստում է նոր պայմանագիր կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պոգբան ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ», բայց վերջում մնաց «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարծում է, որ հաջորդ ամառ «Ռեալը» կկարողանա հետաքրքիր առաջարկ ներկայացնել Պոգբայի վերաբերյալ:
Եթե ֆրանսիացին մերժի «Կարմիր սատանաների» առաջարկը նոր պայմանագրի վերաբերյալ, ակումբը, ամենայն հավանականությամբ, կվաճառի խաղացողին, քանի որ Պոգբայի հետ գործող պայմանագիրը լրանում է 2021 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը