Թուրքիայի օդուժի անձնակազմը S-400-ների շահագործման համար սկսել է վերապատրաստվել Ռուսաստանում
Թուրքիայի օդայի ուժերի ստորաբաժանումները Ռուսաստանի Գատչինա քաղաքում սկսել են վերապատրաստվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը շահագործելու համար։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հայտարարության՝ դասընթացներին մասնակցում են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության բարձրաստիճան սպաներ:
Ռուսաստանն արդեն S-400-ների երկրորդ խմբաքանակն է մատակարարել Թուրքիային։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական գործարքը ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ ԱՄՆ-ն արդեն այդ գործարքի պատճառով կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։