Բաժիններ՝

«Կփորձենք անել առավելագույնը և պատվով հանդես գալ». Հենրիխ Մխիթարյան

Armsport.am-ը գրում է․

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս տվեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը.

Նոր ակումբ տեղափոխության մասին խոսելիս Մխիթարյանն ասաց.

«Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին օրը: «Տոտենհեմի» հետ խաղից հետո զանգ ստացա գործակալիս կողմից ու ասաց, որ պետք է մեկնեմ Հռոմ բուժզննման:

Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալում» շատ հանդիպումներ չէի անցկացնում ու որոշեցի տեղափոխվել մի թիմ, որտեղ մարզիչն ավելի շատ վստահ կլինի ու կօգտագործի իմ որակները: Դա է պատճառը, որ տեղափոխվեցի «Ռոմա»:

2012 թվականին Հայաստանի ընտրանին մրցել է Իտալիայի հետ: Երևանում կայացած խաղում էլ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ.

«Այդ տարիներից հետո մեծ փոփոխություններ են եղել: 2012 թվականին էր վերջին խաղը, որ անցկացրել ենք Իտալիայի հետ: Նրանց կազմն է փոխվել, մարզիչը, խաղային փիլիսոփայությունը: Այդ տարիների ու ներկայիս հավաքականները տարբեր են: Այս ընտրանին գնդակով ավելի շատ է սիրում խաղալ: Գիտենք, որ ցանկացած ժամանակ կարող են գոլ խփել, այդ պատճառով կփորձենք վերահսկել գնդակը: Կփորձենք անել առավելագույնը և պատվով հանդես գալ»:

Իտալիայի հավաքականի՝ խմբի առաջտար լինելու մասին կարծիքին, մեր թիմի ավագը պատասխանեց.

«4 խաղից հետո 4 հաղթանակ ունեն, կարելի է ասել, որ մեր խմբի ամենաուժեղ թիմն է: Մնացած հավաքականներն էլ, նույնիսկ մենք կփորձենք պայքարել երկրորդ տեղի համար, քանի որ գիտակցում ենք, որ այս խմբում հեշտ մրցակիցներ չկան: Կփորձենք անել առավելագույնը և մրցակցել բոլորի հետ»:

Իր մարզավիճակի մասին խոսելիս՝ Մխիթարյանն աասաց.

«Վաղն ավելի լավ կերևա, թե ինչպիսի մարզավիճակում եմ: Պատրաստ եմ 100 տոկոսով: Ֆուտբոլ չեն խաղում միայն ոտքերով, այլ նաև ուղեղով եթե ստիպես քեզ, որ պետք է խաղաս 90 րոպե և ավելի, ապա ամեն ինչ էլ հնարավոր է: Ճիշտ է՝ հնարավոր է, որ «Արսենալի» կազմում նախորդ խաղերում 90 րոպե չեմ անցկացրել, բայց կարող եմ ասել, որ մարզումներն անցկացրել եմ ամբողջությամբ ու արել եմ ավելին, քան հարկավոր էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս