Բաժիններ՝

ԱՄՆ-ն ուսումնասիրում է ԳՀՀԾ-ի պահպանման համար Իրանին վարկային գիծ տրամադրելու գաղափարը

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանին նավթի մատակարարումներով ապահովված վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը, բայց որոշում դեռեւս չկա: Այդ մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է ԵՄ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլենդը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի ղեկավարությանն առայժմ չի հաջողվել ամերիկյան իշխանություններին համոզել, որ նրանք համաձայնություն տան Իրանին 15 մլրդ դոլարի չափով վարկային գիծ տրամադրելուն:

«Ինչ վերաբերում է Մակրոնի առաջարկին, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունն ուսումնասիրում է դա: Բայց, ինչպես ես ասացի, մեր քաղաքականությունն Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելն է… Վարկային գծի հարցն ուսումնասիվում է, եւ ներկայում ուրիշ ոչ մի մեկնաբանություն չկա»,-հայտարարել է Սոնդլենդը՝ հեռախոսային բրիֆինգի ընթացքում պատասխանելով լրագրողներին հարցերին:

Սեպտեմբերի 4-ին Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին հայտարարել է, որ միջուկային գործարքին վերադառնալը կախված է Իրանին մինչեւ տարվա վերջը 15 մլրդ դոլար վարկային գծի տրամադրումից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս