Բաժիններ՝

Զելենսկին արգելք է դրել մանկապիղծների քիմիական ամորձատման օրենքի վրա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արգելք է դրել մանկապիղծների քիմիական ամորձատման եւ բաց գրանցամատյանի ստեղծման օրենքի վրա, որը տվյալներ կբովանդակի նրանց մասին: Այդ մասին հաղորդվում է խորհրդարանի կայքում:

Գերագույն ռադան հուլիսին ընդունել է օրենք մանկապիղծների քիմիական ամորձատման վերաբերյալ, այդ որոշումը պաշտպանել է 247 պատգամավոր՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:

Ռադայի կայքում նշված է, որ սեպտեմբերի 4-ին օրենքը վերադարձված է պետության ղեկավարի առաջարկություններով: «Պատրաստվում է քննարկման նախագահի արգելքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է բացատրագրում, օրենքով ենթադրվում է մանկապիղծների եւ բռնացողների հարկադրական քիմիական ամորձատում, սակայն այն չի կիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործությունը կատարել են մինչեւ 18 տարեկանը եւ 65 տարեկանից հետո, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս