Բաժիններ՝

Աթամբաեւը դատարանում հրաժարվում է պատասխանել հարցերին ի նշան բողոքի

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատարանում հրաժարվում է հարցերին պատասխանել ի նշան բողոքի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին սեպտեմբերի 4-ին հայտարարել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

«Նա չի պատասխանում քննիչի եւ դատավորների հարցերին, լռություն է պահպանում: Դա նրա բողոքն է այն անօրինականության դեմ, որը կատարվում է»,-հայտարարել է Սլեսարյովը:

Սեպտեմբերի 4-ին Բիշքեկի քաղաքային դատարանը Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում տեղի ունեցած արտագնա նիստում օրինական է ճանաչել Աթամբաեւին բերման ենթարկելն ու ձերբակալելը՝ ուժի մեջ թողնելով ստորին ատյանի՝ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանի որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս