Բաժիններ՝

Արսեն Թորոսյանի մերձավոր շրջապատից զանգում են բուժկենտրոններ ու սպառնում՝ եթե նախարարին գովերգող հայտարարություն չանեն, ապա պետական ֆինանսավորումը կնվազի. բժիշկ

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեննրը ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչ նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի…

Ամոթ է: Այս հարցերով պետք է արդեն զբաղվեն իրավապահ մարմինները… սա պաշտոնական դիրքի չարաշահում է:

Հորդորում եմ բուժկենտրոնների տնօրեններին բարձրաձայնել այս հարցը ոչ թե իմ, այլ գոնե լրատվականների մոտ»:

Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեննրը ահազանգում են, որ…

Gepostet von Gevorg V. Grigoryan am Mittwoch, 4. September 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս