«Քիչ էր մնում՝ կախվեի»
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը վերնագրել է այսպես. «Քիչ էր մնում՝ կախբեի»
Ռ. Մելքոնյանն իր գրառումը սկսել է՝ մեջբերելով Չերչիլին.
««Մինև ճշմարտությունը կհասցնի կիսով չափ շալվարը հագը քաշել, սուտն արդեն աշխարհի կեսն անցած է լինում».
Ու. Չերչիլ
Քիչ էր մնում՝ կախվեի…
Երեկ թերթերի, համացանցի կայքերի, ՖԲ սոցիալական ցանցի հոդվածները, գրառումները, մեկնաբանությունները կարդացի՝ սարսափեցի, քիչ էր մնում կախվեի:
Լավ, մի՞թե այդքան վատ է ամեն ինչ, ոչ մի լավ բան չկա՞: Մտածում էի տնից դուրս գա՞մ, թե՞ ոչ:Շատ վտանգավոր է՝ մի բան չպատահի: Այդ ամենը կարդալուց հետո՝ ապրելս չէր գալիս, հետո որոշեցի դուրս գալ, բայց փորձել հակառակը՝ միայն լավը տեսնել, լավը ֆիքսել, նկատել…
Դուրս գալուց հետո, անմիջապես աչքի զարնեց բարեկարգ գծանշված, ծաղկազարդ փողոցները՝ խնամված գազոնները, գրեթե ճաշակով ծաղկե գորգերը, ծաղկանոցները, պուրակները: Վերանորոգված, ներկված ցանկապատերը, գեղեցիկ, հարմարավետ նստարանների առատությունը, նկարազարդված կամարանցումները:
Ես ուրախ, գոտեպնդված այդ ամենով, նկատեցի որ աչք են շոյում շենքերի վերանորոգված, վերակառուցված ճակատային հատվածներն ու տասնյակ տարիներ խափանված, ժանգոտած՝ այժմ գործող շատրվանները: Գիշերային, գունագեղ լուսավորված շենքերը, հուշարձանները, կամուրջները, աշտարակները: Ես ուրախությամբ նկատեցի համերգների, ներկայացումների, հյուրախաղերի, ցուցահանդեսների ու մարզական միջոցառումների հայտարարությունների առատությունը և փողոցային, փնթի առեւտրի, մանր-մունր չարչիական կրպակների բացակայությունը: Հա՛, մոռացա նշեմ նաեւ բարեկարգված, կանաչապատ, ծաղկազարդ բակերը, մանկական խաղահրապարակները:

Ուրախացեք ժողովուրդ, հայ հետիոտնը, երևանցին կարմիր լույսի տակ արդեն պարտաճանաչ կանգնում և նույնիսկ դատապարտող հայացքով է նայում խախտողներին: Վարորդները, որ նախկինում քիչ էր մնում տրորելով անցնեն հետիոտնի վրայով, այժմ բարեհամբույր ճանապարհ են տալիս, զիջում՝ ինչպես եվրոպաներում: Բա ոստիկանները, նրանք սուլիչով, բարձրախոսով քաղաքավարի կարգավորում են երթևեկությունը, օգնում ծերերին, երեխաներին ու զբոսաշրջիկներին:
Մտա մոտակա խանութը, վաճառողները ժպիտով ու բարյացկամ դիմավորեցին, պատրաստակամ խորհուրդներով կողմնորոշեցին ճիշտ գնումներ կատարել: Չէ՛, կույր պետք է լինես, որ չնկատես այս ամենը, կույր պետք է լինես, որպեսզի չնկատես որ շատացել են ժպտացող, ժպիտով, ջերմությամբ ողջագուրվող մարդիկ, սիրահար զույգերը, հարսանիքները, կնունքները…
Իսկ ես որոշել էի տնից դուրս չգալ, չէ՛ շատ լավ, շատ դրական տեղաշարժեր կան ժողովուրդ ջան, ուղղակի պետք է կարողանալ նկատել: Իսկ դուք ասում եք լավ բան չկա, մեր սփյուռքի հայրենակիցներն էլ կարդում, նայում սարսափում են…
Ժպտացեք ժողովուրդ, շատ ժպտացեք, շուտ-շուտ ժպտացեք, դրական լիցքեր, զգացմունքներ փոխանցեք իրար: Բոլորդ՝ պաշտոնյա, բանվոր, գիտնական, ուսանող, բժիշկ, մանկավարժ, ժպտացեք, փոխանցեք իրար միայն լավը, բարին, գեղեցիկը, մարդկայինը, կտեսնեք ինչքան բան կփոխվի, ինչքան շատ բան…»