Բաժիններ՝

Samsung-ը ծալովի էկրանով նոր սմարթֆոն է մշակում. Bloomberg

Samsung Electronics Co. հարավկորեական կորպորացիան ձեռնամուխ է եղել իր արտադրանքների շարքում ծալովի էկրանով երկրորդ սմարթֆոնի ստեղծման աշխատանքին: Ծալված նոր սարքը կունենա քառակուսու տեսք՝ դիսփլեյով դեպի ներս, պարզաբանել է Bloomberg-ը:

Ինչպես գործակալությանը հայտնի է դարձել նոր սմարթֆոնի մշակմանը ծանոթ աղբյուրներից, ընկերությունը պլանավորում է սարքի շնորհանդեսն անցկացնել 2020 թվականի առաջին կիսամյակում: Այս սարքում կորպորացիան ցանկանում է միավորել ժամանակակից տեխնոլոգիաները եւ այսպես կոչված ծալովի հեռախոսների դիզայնը, նշում է Bloomberg-ը:

Սմարթֆոնի էկրանի անկյունագիծը կկազմի 6,7 դյույմ: Bloomberg-ի զրուցակիցները նաեւ պնդում են, որ Samsung-ը պլանավորում է նոր սարքն ավելի մատչելի դարձնել գնի առումով եւ ավելի բարակ, քան ընկերության մյուս ճկուն սմարթֆոնը՝ Galaxy Fold-ը, որը ներկայացվել է 2019 թվականին:

Նաեւ հայտնի է, որ սարքը ֆրոնտալ խցիկով կհանդերձեն էկրանի վերին մասում, ինչպես Samsung Galaxy Note10-ինն է, ինչպես նաեւ երկու հիմնական խցիկով: Բուն ընկերությունում հրաժարվել են Bloomberg-ին մեկնաբանել այն արտադրանքների մշակման վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց թողարկումը դեռեւս ազդարարված չէ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս