Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 14 մլրդ դոլար են կորցրել
Մոլորակի տասը ամենահարուստ մարդիկ օգոստոսի 23-ին ավելի քան 14 մլրդ դոլար են կորցրել ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական հակամարտության սրվելու ֆոնին համաշխարհային բորսաների անկման պատճառով: Այս մասին վկայում են ՌԻԱ Նովոստիի կատարած հաշվարկները, որոնք հիմնված են Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների վրա, որը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց:
Ամենամեծ կորուստները կրել է Amazon ընկերության ղեկավար եւ հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Նրա կարողությունը մեկ օրում կրճատվել է 3,25 մլրդ դոլարով, իսկ տարեսկզբից կորուստները հասել են 15,7 մլրդ դոլարի, այդուամենայնիվ, նա 109 մլրդ դոլար կարողությամբ մնում է աշխարհի ամենահարուստ մարդը:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի, Google – Alphabet Inc. հոլդինգային ընկերության համահիմնադիրներ Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի, Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնի, Berkshire Hathaway ներդրումային ֆիրմայի ղեկավար Ուորեն Բաֆեթի կորուստները կազմել են 1,3-ից մինչեւ 1,8 մլրդ դոլար: