Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշվում է, որ Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունից 3 ռազմական մեքենայից բաղկացած ավտոշարասյուն է դուրս եկել` ուղևորվելու դեպի Աքչաքալեի շրջան:
Աղբյուրի փոխանցմամբ` զրախատեխնիկան սիրիական սահման է ուղարկվում տեղի թուրքական զինված ստորաբաժանումների ուժերն առավել ամրապնդելու համար:
Զինտեխնիկայի տեղափոխումն իրականացնելու համար իրականացվել են անվտանագային լուրջ միջոցառումներ: