Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև. Ֆեյսբուքյան օգտատեր
Այսօր Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ է գնացել ՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես ֆորումին մասնակցելու: Ֆեյսբուքյան օգտատեր Անժել Վարդանյանը երեկ երեկոյան իր էջում նկարներ է հրապարակել Գյումրիից և գրառում արել.
«Փաստորեն Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջև, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ողջ շրջակայքը պատնեշված է, որ ժողովուրդը չկարողանա մոտենալ իր վարչապետին,- գրել է օգտատերը:
Նա նաև նկարներ է հրապարակել Գյումրիի տարբեր հատվածներից, որտեղ փակցված են «Մերժիր Նիկոլին» գրառումներ.
«Ընդամենը մեկ տարի է անցել հեղափոխությունից, բայց Գյումրիում արդեն էս հիասթափությամբ են ընդունում վարչապետին»,- գրել է Անժել Վարդանյանը։