«Քանի դեռ չի քննարկվել, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում». Լիլիթ Մակունցը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ դեռևս, և այն նույնիսկ պաշտոնական քննարկման առարկա չէ կառավարությունում, թեև կոնվենցիայի մասին հրապարակումներ կան, և այն հանրային է:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե խորհրդարանական մեծամասնությունն արդյոք կո՞ղմ է Ստամբուլյան կոնվենցիային: Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ կոնվենցիան շրջանառության մեջ չէ, իրենք ուսումնասիրում են փաստաթուղթը: Մակունցը բացառեց որևէ ճնշում պատգամավորների վրա՝ կոնվենցիայի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու առումով, հակառակը՝ պատգամավորներն առանձին կարծիքներ հայտնում են.
«Ճնշման մասին խոսք չի կարող լինել: Եվ քանի դեռ չի քննարկվել, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում: Մենք նախատեսում ենք մանրամասն քննարկել խմբակցության ներսում և հայտնել դիրքորոշում»: