Բաժիններ՝

Կուրգանում երեխան մահացել է հին բջջային հեռախոսի պայթյունից

Կուրգանում Թելման փողոցի վրա գտնվող հանրակացաններից մեկում հեռախոսի պայթյունի հետևանքով մահացել է երեխա: «Life Shot» հեռուստաալիքի հաղորդմամբ, յոթ տարեկան տղան հին սարքը գտել է իր պապի ավտոտնակում և որոշել է քանդել այն:

Life-ի տվյալներով, տղան այս աշնանը պետք է գնար դպրոց: Նա սենյակում գտնվում էր մենակ, թեև նրա հայրը և ավագ քույրը տանն էին: Երեխան փորձարկումներ էր անում. փորձում էր միացնել սարքը ցանցին լարերի և մարտկոցների միջոցով: Սարքը պայթել է, տղան մահացել է բեկորային վնասվածքից:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների ծառայությունը և Կուրգանի շրջանի գազի ծառայության աշխատակիցները: Գազի աշխատակիցները ստուգումներից հետո հեռացել են, քանի որ գազից պայթյունի հետքեր չեն հայտնաբերվել: Հանրակացարանում մնացել են բժիշկները և իրավապահ մարմինները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս