Գրագողության թեման նոր անձանց է «ընդգրկում». Այն իրավապահների տիրույթում է. հարցը «կդրվի» Փաշինյանի սեղանին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ատենախոսությունների գրագողության թեման վերջին շրջանում ամենաակտիվ քննարկվածներից է, ընդհուպ՝ ԱԺ-ում քննարկումներ ծավալվեցին դատավորներից մեկի՝ 17 էջանոց «պլագիատի» թեմայով: Հարցը, սակայն, կարծես նորանոր անձանց է «ընդգրկում»:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, օրերս բարձրագույն որակավորման կոմիտեին են ներկայացվել փաստեր մասնավորաբար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում» դոկտորական ատենախոսության մեջ ընդհանուր առմամբ մոտ 60 էջ «copypaste»-ի վերաբերյալ:
Թե ինչ ընթացք է տրվել ԲՈԿ-ում, առայժմ պարզել չհաջողվեց: Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ, նույն ատենախոսության հետ կապված՝ «գրագողության, զեղծարարության եւ կեղծիքների» առումով դիմումներ կան նաեւ իրավապահ մարմիններում:
Ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում այս հարցը «կդրվի» նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: