Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դուշանբեում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նրան ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Ներկայում կողմերը պետք է վճռականորեն աջակցեն մեկը մյուսին արմատական հետաքրքրություն ներկայացնող հարցերում, ամրապնդեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում»,- նշել է Սի Ծինփինը:
Նա ընդգծել է, որ մեծ նշանակություն է հատկացնում թուրք-չինական հարաբերություններին: Չինաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել Էրդողանի հետ աշխատել երկկողմ բարեկամությունը փոխվստահության վերածելու ուղղությամբ:
Նշելով, որ Թուրքիան մեծ ուշադրություն է հատկացնում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ Էրդողանը հայտնել է, որ իրենք պատրաստ են ընդլայնել համագործակցությունը առևտրա-տնտեսական ու ֆինանսական, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտներում: