Բաժիններ՝

Պակիստանի նախկին նախագահին ձերբակալել են կոռուպցիայի գործով. Reuters

Պակիստանի նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին ձերբակալել են կոռուպցիայի եւ դրամական միջոցների լվացման հետ կապված հանցագործությունների մասնակցելու կասկածանքով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյայի:

Իր հերթին երկրի Հաշվետվության հարցերի ազգային բյուրոյի ներկայացուցիչը, որը Զարդարիի նկատմամբ հետաքննություն էր անցկացնում կեղծված բանկային հաշիվների օգտագործման եւ խոշոր չափերով դրամական միջոցների լվացման գործով, հաստատել է ձերբակալումը, սակայն հրաժարվել է մանրամասներ տրամադրել:

Պակիստանի Հետաքննությունների դաշնային գործակալությունը (ՀԴԳ) ստուգում է Ասիֆ Ալի Զարդարիի, նրա քրոջ՝ Ֆարիալ Թալփուրի եւ Omni Group-ի նախագահ Անվար Մաջադիի մեղսակցությունը փողերի լվացմանը կեղծված բանկային հաշիվների միջոցով:
Հետաքննությունն սկսվել է 2013 թվականին՝ Զարդարիի պաշտոնաթողությունից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս