 
                        «Գրունտի արքան». Նադալը 12-րդ անգամ հաղթեց «Ռոլան Գարոս»-ում
 
                                    Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության այս տարվա չեմպիոնը ևս իսպանացի Ռաֆայել Նադալն է:
Տղամարդկանց մենախաղի եզրափակչում մրցեցին իսպանացի Ռաֆայե Նադալը և Ավստրիայից Դոմինիկ Տիմը: 3 ժամ 1 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց չորս սեթերից հետո 6:3, 5:7, 6:1, 6:1 հաշվով: Նախորդ տարի ևս այս զույգը մրցել էր «Ռոնալ Գարոս»-ի եզրափակչում, որտեղ նորից հաղթել է իսպանացին:
Նադալը 12-րդ անգամ հաղթեց Ֆրանսիայի բաց առաջնությունում և իր կարիերայի ընթացքում նվաճեց 82-րդ տիտղոսը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        