Լիխտենշտեյնի դեմ խաղում Գևորգ Ղազարյանի արագ գոլը նախապես պլանավորված տակտիկայի արդյունք է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի գոլը Լիխտենշտեյնի հետ խաղի առաջին րոպեին նախապես պլանավորած տախտիկայի արդյունք է:
Այս մասին ֆուտբոլիսն անձամբ հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում: Լիխտենշտեյնի խաղի մասին շատ բան չեմ կարող ասել: Նրանք փորձեցին ինչ որ բան անել այնքան, որքան մենք նրանց թույլ տվեցինք: Իսկ մեր խաղում մեր ակտիվությունը, շարժում և արագությունը դուր եկավ: Իսկ ինչ կապված էր առաջին գոլի հետ, ապա այն նախապես մշակված տակտիկայի արդյունք էր»,- ասաց կիսապաշտպանը:
Ղազարյանը փաստեց, որ ինքն անձամբ լավ ծանոթ է Հունաստանի ընտրանուն և նրանք ուժեղ թիմ են, ուժեղ ֆուտբոլիստներով:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ընտրանին Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հունիսի 11-ին Աթենքում մրցելով Հունաստանի թիմի հետ: