Լավագույն նախաճաշը
Արագ խաչապուրի պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Հայկական լավաշ – 1 հատ
2. Կաթնաշոռ – 100 գ
3. Ֆետա պանիր – 100 գ
4. Կանաչի՝ ըստ ցանկության
5. Ձու – 1 հատ
6. Սխտոր
Պատրաստման եղանակը
1. Պանիրը և կաթնաշոռը խառնել, ավելացնել մանր կտրատված կանաչին և սխտորը՝ ըստ ցանկության:
2. Լավաշը կտրատել խոշոր քառակուսիների, լցնել միջուկը, փաթեթի նման ծալել, վրան ձու տարածել և 5-10 րոպե թխել 180-200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը