Բաժիններ՝

Որոնք են ամենամաքուր ջրավազաններով երկրները՝ ըստ Եվրահանձնաժողովի

Եվրոպայում ջրավազանների ավելի քան 85 տոկոսը, որոնցում կարելի է լողալ, համապատասխանում են որակի ամենաբարձր ստանդարտներին: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովը: Եվրահանձնաժողովի զեկույցի համաձայն՝ որը պատրաստվել է Եվրոպայի Շրջակա միջավայրի գործակալության հետ համատեղ, լողալու համար 21 831 օբյեկտների 95,4 տոկոսը համապատասխանում է ջրի որակի նկատմամբ նվազագույն պահանջներին (զեկույցում ներառվել են Եվրամիության երկրների ջրավազանները եւ լողալու համար 300 վայրեր Ալբանիայում եւ Շվեյցարիայում):

Զեկույցում ճշտվում է, որ 2018 թվականին շատ մաքուր ջրով լողալու համար վայրերի բաժինը 2017 թվականի համեմատությամբ աճել է 0,1 տոկոսով եւ կազմել 85,1 տոկոս: Ըստ որում նվազագույն պահանջներին համապատասխանող ջրավազանների թիվը նվազել է 0,6 տոկոսով (նախանցյալ տարի դրանք եղել են 96 տոկոս):

Չորս երկրներում ջրավազանների 95 եւ ավելի տոկոսն աչքի է ընկնում ջրի հիանալի որակով, Կիպրոսում (99,1 տոկոս), Մալթայում (98,9 տոկոս), Ավստրիայում (97,3 տոկոս) եւ Հունաստանում (97 տոկոս): Լողալու համար ջրի ցածր որակով առավել շատ վայրերով երեք երկրներն են՝ Իտալիան (89 ջրավազան կամ 1,6 տոկոս), Ֆրանսիան (54 կամ 1,6 տոկոս) եւ Իսպանիան (50 կամ 2,2 տոկոս), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս