Բաժիններ՝

«ՀԷՑ»-ը «Տաշիր» հիմնադրամի հետ համատեղ գյումրեցի 5 բազմազավակ ընտանիքի բնակարան նվիրեց

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հինգ բնակարաններ նվիրեց գյումրեցի անօթևան, բազմազավակ ընտանիքներին։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Գյումրիում արդեն 20 բնակարան է հատկացվել անօթեւան ընտանիքներին։ Այս անգամ ընտրվել են ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում ապրող անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ։

«Ծրագիրն իրականացվում է ընկերության կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակում, նմանատիպ նախագիծ ենք ծրագրում ույնատիպ ծրագիր ենք նախատեսում Վանաձորի սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Մոտ օրերս եւս 5 բնակարան կհանձնենք Վանաձորում»,- նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը։

Գնված բնակարաններից չորսը Գյումրու նորակառույց «Մուշ» թաղամասում են, մեկը՝ «Անի» թաղամասում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս