ՄԻՊ-ը Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքները երաշխավորելու նպատակով նախաձեռնել է վարույթ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է նախաձեռնել Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքների երաշխավորման նպատակով, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Քննարկման ընթացակարգ սկսելու համար հիմք են ծառայել ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Պաշտպանին հասցեագրած դիմումի հանգամանքները, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումները և «Սասստեքս» ընկերության աշխատակիցների բողոքները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև ընկերության աշխատակիցների հետ:
Նախաձեռնված վարույթի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում: