Լիոնում պայթյուն նախապատրաստած անձն ընդունել է պատկանելությունը ԻՊ-ին
Լիոնում պայթյունի նախապատրաստման կասկածյալն ընդունել է, որ գործել է ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Մայիսի 24-ի երեկոյան Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով տուժել էր 13 մարդ: Ոստիկանությունը փնտրում էր մի տղամարդու, որը, համաձայն տեսանյութերի, հեծանվով եկել ու թողել էր պայթուցիկը:
Ավելի ուշ ձերբակալվել էր Ալժիրի մի քաղաքացի, որն ապօրինի ճանապարհով Ֆրանսիա է ժամանել 2018 թվականին: Երեք օր շարունակված հարցաքննությունից հետո կասկածյալն ընդունել է, որ ինքնաշեն պայթուցիկ է պատրաստել՝ առաջնորդվելով «Իսլամական պետություն» խմբավորման անունից, որին հավատարիմ է: