Ցանկացած ծածկագիր ժամանակի ընթացքում հնարավոր է վերծանել
Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիա կենտրոնում օրերս տեղի ունեցավ «Ծածկագրման անցյալն ու ներկան» թեմայով սեմինար, որը վարում էր մաթեմատիկոս, ֆ.մ.գ.թ. Կարեն Իսպիրյանը:
Նա վերջերս էր վերադարձել Հարավային Կորեայից, որտեղ վերջին 4 տարիներին աշխատում էր Samsung Electronics ընկերությունում: Սեմինարի ընթացքում Կ. Իսպիրյանը խոսեց ծածկագրման առաջին քայլերի, դրանց կատարելագործման և ծածկագրման նոր մշակումների մասին:
Ըստ Կ. Իսպիրյանի՝ ցանկացած ծածկագիր ժամանակի ընթացքում հնարավոր է դառնում վերծանել, եթե նույնիսկ հազարավոր տարիներ անցնեն: «Վերծանված գիտելիքը զենք է: Հենց այս զենքի շնորհիվ Գերմանիան պարտվեց 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասաց Կ. Իսպիրյանը:
Միջոցառմանը ներկա էին ոչ միայն դպրոցականներ, այլև տարբեր տարիքի անձինք, որոնք բավական երկար ժամանակ բանախոսին հարցեր էին ուղղում:
Լուսանկարը՝ Արմինե Ղազարյանի