Բաժիններ՝

Բեյլը հայտարարել է, որ «Ռեալ Մադրիդը» պետք է նրան վճարի 51 մլն եվրո, հակառակ դեպքում նա կմնա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը թիմի հանդերձարանում  դժգոհություն է հայտնել ակումբում ունեցած իր դիրքի մասին:

«Ես պայմանագիր կնքեցի 3 տարով: Եթե նրանք ուզում են, որ ես հեռանամ, նրանք պետք է յուրաքանչյուր մրցաշրջանի համար վճարեն 17 միլիոն եվրո: Հակառակ դեպքում՝ ես մնալու եմ:

Եվ եթե ես պետք է խաղամ գոլֆ, ես կխաղամ»,- Բեյլի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆերնանդո Բուրգոսին:

Մադրիդյան ակումբն ամեն կերպ ցանկանում է վաճառել Բեյլին: Զինեդին Զիդանը դեռ նախորդ անգամ մադրիդյան ակումբը գլխավորելիս ասել էր, որ Բեյլը չի մտնում իր ծրագրերի մեջ: Հիմա իրավիճակն ավելի է սրվել, քանի որ մադրիդյան ակումբը ցանկանում է շատ նոր ֆուտբոլիստների գնել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս