Բաժիններ՝

«Քաղաքականությունն ու սպորտը խառնվում են: «Բարսելոնան» Կատալոնիայի լավագույն դեսպանն է». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Ժոզե Բարտոմեուն խոսել է Կատալոնիայի քաղաքական կյանքում ակումբի մասնակցության մասին:

«Քաղաքականությունն ու սպորտը խառնվում են: Այսպիսին է իրողությունը, որ ակումբի կյանքում կա քաղաքականություն:

Մենք ունենք պատմականորեն հստակ դիրքորոշում: Նախ, մենք ժողովրդավար ենք, և խոսքի ազատությունը բնորոշ է մեր ակումբին:

Երկրում գոյություն ունի ակումբի 145 հազար անդամ, և յուրաքանչյուրն ունի իր դիրքորոշումը քաղաքականության մեջ: Մենք հավատում ենք, որ մարդիկ իրավունք ունեն որոշելու, ոչ թե քաղաքական գործիչները: Ինչպե՞ս: Քվեարկությամբ:

Մասնակիցների փոքրամասնությունը համարում է, որ մեր դիրքորոշումը թույլ է, իսկ մյուսները՝ ռիսկային, բայց 77%-ը համաձայնում են մեր դիրքորոշմանը (ակումբն աջակցում է Կատալոնիայի անկախությանը): Մենք չենք կողմնորոշում, բայց մենք պաշտպանում ենք մեր լեզուն, մեր պատմությունը: Մենք կատալոնական ակումբ ենք, մենք ունենք կատալոնյան արմատներ, Սոսիոսի 96%-ը կատալոնացիներ են:

Ես չէի ուզում խաղալ «Լաս Պալմասի» հետ (խաղն անցկացվեց դատարկ մարզադաշտում, երբ Իսպանիայի իշխանությունները արգելել էին Կատալոնիայի անկախության համար հանրաքվե անցկացնել): Ինչ-որ լուրջ բան տեղի ունեցավ: Մարդկանց թույլ չեն տվել քվեարկել, և կարևոր չէ, թե ինչպես են նրանք ուզում քվեարկել:

Ես ուզում էի հետաձգել խաղը, բայց ինձ թույլ չտվեցին, ու մենք խաղացինք: Որոշ խաղացողներ ուզում էին խաղալ, մյուսները՝ ոչ:
Մենք գիտենք, որ «Բարսելոնան» Կատալոնիայի լավագույն դեսպանն է: Մենք որոշեցինք թույլ չտալ ներս մտնել երկրպագուներին, որովհետև առաջին հերթին իրավիճակը կարող էր դժվար լինել: Երկրորդը, ավելի լավ միջոց չկա աշխարհին տեղեկացնելու, թե ինչ է տեղի ունենում, քան 90 րոպե դատարկ տրիբունաներում խաղալը: Այս պատկերները տարածված են ամբողջ աշխարհում, դատարկ տրիբունաների պատկերը շատ հզոր է»,- ասել է նախագահը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս