 
                        Ընտրական նոր օրենսգիրքը կդրվի լայն հանրային քննարկման
 
                                    Ընտրական նոր օրենսգիրքը կդրվի լայն հանրային քննարկման։ Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մոտ 2 շաբաթ առաջ Ընտրական օրենսգրքի շուրջ աշխատելու համար ԱԺ նախագահը հայտարարել էր աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
«Մենք արդեն ունենք նախնական աշխատանքային փաթեթ, և առաջին հերթին նախաձեռնելու ենք հանրային լսումներ քաղաքական ու հասարակական շատ լայն շերտերի հետ»,- ասաց Մակունցը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        