Բաժիններ՝

Թեստ. Ինչպիսի՞ անձնական որակներ եք դուք ժառանգություն ստացել ձեր նախնիներից

Նայեք նկարազարդմանը, ընտրեք ժառանգության և ուժի խորհրդանիշ կատվառյուծն ու վահանը և կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։

Զինանշան 1

Առողջացում, կազդուրում

Դուք ընտրել եք սև գույնն ու արծաթը՝ էզոթերիկայում առողջացման խորհրդանիշները։

Կարդացեք նաև

Դուք ունակ եք ամոքել մարդու հոգին ու մարմինը։ Դուք կարողանում եք անհրաժեշտ խոսքեր գտնել, որոնք կարող են մոտիվացնել հաջողակ գործողություններ կատարել ու հուշել, թե ինչպես կարելի է դրականորեն ազդել այս կամ այն սուբյեկտի ֆիզիկական վիճակի բարելավման վրա։ Ձեր հեռավոր նախնիներից մեկը ձեզ է փոխանցել այդ շնորհը՝ որպես ժառանգություն։

Զինանշան 2

Զարգացում

Ոսկեգույնն ու կանաչը դաոսյան պրակտիկայում հարստության գույներն են։

Դուք կարողանում եք հասնել ձեզ հարկավոր ամեն բանի, պահպանել ու բազմապատկել այն, ինչ դուք արդեն ձեռք եք բերել կամ ինչին որ հասել եք։

Դուք նպատակամղված, պրակտիկ մարդ եք՝ կայուն հոգեկան վիճակով։ Ձեր բնավորության այս գծերը ձեզ բաժին են հասել ձեր նախնիներից։

Զինանշան 3

Զգացմունքայնություն

Դուք ընտրել եք շարժման կապույտ ֆոնի վրա կրակի երանգը։ Դրանք հոգեբանության մեջ էմոցիաների գույներն են։

Դուք սիրում եք նոր զգացողություններ, տպավորություններ, Դուք հեշտությամբ եք արտահայտում ձեր էմոցիաները ու չեք ցանկանում կանգ առնել։ Դրանք ձեզ որպես ժառանգություն հասած գծերն են։

Զինանշան 4

Արդարություն

Դուք ընտրել եք մաքրության գույնը։

Դուք անկեղծ, ուղղամիտ ու ուժեղ մարդ եք։ Դուք, անկասկած, անհատականություն եք։ Ձեր վստահությունն առ այն, որ յուրաքանչյուրը պետք է իր վաստակի համաձայն ստանա, ձեզ համարձակ ու փոխզիջումների չգնացող մարդ է դարձնում։

Դուք պատճառաբանություններ չեք սիրում, ատում եք սուտը, դուք հազիվ թե ներեք սուտը։ Բնավորության այս գծերը ձեզ ձեր նախնիներն են տվել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս