Բաժիններ՝

27 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով

Գազայի հատվածին իսրայելական երկօրյա ռմբակոծումների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 27-ի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան: Անցած գիշեր կողմերը դադարեցրել են հարվածների գրեթե երկօրյա փոխանակումը, որը չորս իսրայելցու եւ 25 պաղեստինցու կյանք է խլել: Միջատարածքի երկու բնակիչների մարմիններ արդեն մայիսի 6-ին հանել են ավերված շենքի փլատակներից, երբ ուժի մեջ է մտել հրադադարի համաձայնագիրը:

«Նրանց շտապ օգնության աշխատակիցները գտել են Գազայի հատվածի հյուսիսի Բեյթ-Լախիի քաղաքի բնակելի շենքի փլատակներում: Իսրայելական ագրեսիայի հետեւանքով կա 27 զոհված եւ 145 վիրավոր»,-ասել է ալ Քիդրան: Պաղեստինյան իշխանությունների տվյալներով՝ ռմբակոծումների ընթացքում ամբողջովին ավերվել է 130 միավոր բնակարան, եւս 700-ը՝ մասնակիորեն:

Իսրայելցիներն ասում են, մայիսի 4-ից գրոհել են միջատարածքի 350 թիրախներ եւ պնդում են, որ դրանք բոլորը, ներառյալ բնակելի եւ գրասենյակային շենքերը, ունեին ռազմական նշանակություն: Պաղեստինցիները մարտական գործողությունների վերջին փուլի ժամանակ 690 հրթիռ եւ ական են արձակել Իսրայելի հարավի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս