Երևան-Գյումրի ավտոճանապարհի արգելապատնեշին բախվելուց շրջված մեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 3-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս.Յ., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ա.Յ.-ն (ծնված 1962 թ.), հոսպիտալացվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս