Բաժիններ՝

Ավստրիայի կանցլերը հայտարարել է «Հյուսիսային հոսք-2»-ին հաստատուն կերպով աջակցելու մասին

Ավստրիան պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունը եւ այն իր Էներգետիկական անվտանգության հիմքն է համարում, չնայած Բրյուսելում քաղաքական գործիչների հակադիր կարծիքին: Այդ մասին մայիսի 3-ին լրագրողներին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

«Հյուսիսային հոսք-2»-ի կապակցությամբ կասեմ, որ մենք դրական ենք վերաբերվում այդ նախագծին, որովհետեւ Ավստրիան դրան մասնակցում է, դրան մասնակցում է ավստրիական խոշորագույն ընկերություններից մեկը՝ OMV-ն, որը մասամբ պետական սեփականություն է: Մենք շատ կարեւոր ենք համարում Էներգետիկական անվտանգությունը»,-պատասխանել է Կուրցը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Մանֆրեդ Վեբերի դիրքորոշման նկատմամբ վերաբերմունքը մեկնաբանելու խնդրանքին, որը դեմ է հանդես գալիս «Հյուսիսային հոսք-2»-ին»:

Կուրցը նշել է, որ ըմբռնումով է վերաբերվում տարբեր տեսակետների առկայությանը: «Ես պատասխանատվություն եմ կրում որպես Ավստրիայի ֆեդերալ կանցլեր: Բրյուսելում եվրոպացի քաղաքական գործիչները մասամբ այլ տեսակետ ունեն այդ նախագծի վերաբերյալ: Դա ինձ չի զարմացնում, եւ դա մեզ չի բաժանում»,-հավելել է Կուրցը: Մինչդեռ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը հերթական անգամ պատժամիջոցներով է սպառնացել գերմանական ընկերություններին «Հյուսիսային հոսք-2» նախագծին մասնակցելու համար: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Focus շաբաթահանդեսին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 3-ին: «Ամերիկյան տեսակետով՝ այդ գազատարը ոչ միայն գազ է փոխադրում, այլեւ պատժամիջոցների ենթարկվելու մեծ ռիսկ ունի»,-ասել է դիվանագետը:

2019 թվականի հունվարի կեսին Գրենելը գերմանական ֆիրմաներին նամակներ է ուղարկել, որոնցում նախազգուշացրել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանն օժանդակելու պատճառով Վաշինգտոնի կողմից նրանց նկատմամբ սահմանափակիչ միջոցների կիրառման հնարավորության մասին: Դրանցում դիվանագետն ընդգծում է որ նախագծին նրանց մասնակցությունը«կարող է իր հետ պատժամիջոցներ բերել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս