Բաժիններ՝

Բնակարանային գողության փորձ Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի  բնակարաններից մեկում առերևույթ գողության փորձ կատարած անձանց ինքնությունը:

2019թ. մարտի 24-ին՝ ժամը 21:18-ի սահմաններում, անհայտ անձինք, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցված բանալիով բացել են Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բնակարաններից մեկի մուտքի դուռը, սակայն, իրենց կամքից անկախ, հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 25-ին՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի  34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է տվյալ բնակարանի շքամուտքում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձանց  ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս