Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում. գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր նախկին աշխատանքում վերականգնվելու նպատակով։

Դիմումատուն տեղեկացրել է, որ իրեն պետական ոչ առեւտրային կազմակերպությունում (ՊՈԱԿ) աշխատանքից ազատել են կենսաթոշակային տարիքը լրանալու  հիմքով, մինչդեռ աշխատանքային պայմանագրով կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը լուծելու դրույթ նախատեսված չի եղել:

Նշված խնդրի առնչությամբ գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն: Նախարարության պարզաբանմամբ՝ Պաշտպանի գրության հիման վրա քննարկման արդյունքում պարզվել է, որ քաղաքացին աշխատանքից ազատվել է Աշխատանքային օրենսդրության պահանջի խախտմամբ։

Ըստ այդմ, քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031