Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկխոսության վերականգնումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության վերականգնումը:

ՀՀ վարչապետն այդ մասին ասաց ռուսական Россия 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում: «Կարծում եմ, որ բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությանը ոչ մի այլընտրանք չկա»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ազգեր են՝ վստահություն հայտնելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կվերականգնվի երկխոսությունը, բարեկամությունն ու եղբայրությունը, ինչին այլընտրանք ուղղակի չկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930