Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Երևանում մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երթի մեկնարկին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Ղազարյանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Ձեր երթը շարունակվում է, քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի առերեսվել իր պատմական ճշմարտության հետ: Ձեր երթը շարունակվելու է, քանի դեռ մարդկության դեմ ծանր հանցագործություն կատարած պետության իրավահաջորդը, այսինքն ներկայիս Թուրքիան և նրա իշխանությունը շարունակում են մերժման և ժխտողական քաղաքականությունը»:
Ներկաներն այրեցին Թուրքիայի դրոշը, ինչից հետո վառեցին ջահերն ու շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ երթի ավարտին ծաղիկներ կխոնարհեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: