Բաժիններ՝

Իրաքի էներգետիկայի նախարարությունն անփոխարինելի է համարել իրանական գազը

Իրաքին առնվազն մեկ տարի հարկավոր կլինի իրանական գազը փոխարինելու համար. դրա մատակարարումների դադարեցման դեպքում երկրի էլեկտրաէներգետիկայի համակարգը կկորցնի 2800 մեգավատ հզորություն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է էլեկտրաէներգետիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մասաաբ ալ Մուդարիսը:

Ավելի վաղ Washington Post-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն ապրիլի 22-ին կհայտարարեն իրանական նավթի գնման պատժամիջոցներից մի շարք երկրների համար բացառությունների գործողության դադարեցման մասին: Հրատարակության տվյալներով՝ որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 2-ից:

«Մենք այժմ չունենք իրանական գազի այլընտրանք: Եթե մենք ցանկանանք այլ տարբերակ գտնել, մեկից մինչեւ չորս տարի կպահանջվի»,- հայտարարել է պաշտոնյան նախարարության ցուցահանդեսի շրջանակներում: Նրա խոսքով՝ Իրանն այժմ օրական 28 մլն խորանարդ մետր գազ է մատակարարում, իսկ ամռանը մատակարարումները կհասնեն 35 միլիոնի:

«Եթե դադարեն իրանական գազի մատակարարումները, ապա Իրաքի էլեկտրաէներգետիկայի համակարգը կկորցնի մոտավորապես 2800 մեգավատ»,-պարզաբանել է ալ-Մուդարիսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս