Բաժիններ՝

Կրեմլում գտնում են, որ Պուտինի կողմից Զելենսկուն շնորհավորելու մասին խոսելը վաղաժամ է

Կրեմլում վաղաժամ են համարում խոսել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու եւ նրա հետ համատեղ աշխատանքի հնարավորության մասին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռեւս վաղաժամ է խոսել պարոն Զելենսկուն նախագահ Պուտինի շնորհավորանքի, ինչպես նաւե համատեղ աշխատելու հնարավորության մասին: Դատել կարելի Է միայն ըստ կոնկրետ գործերի»,-հայտնել է Պեսկովը ապրիլի 22-ին՝ խոսելով ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս