Բաժիններ՝

«Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչն իմ եղբայրն է». Նիկոլայ Բաղդասարյանը հաստատեց

«Իմ սկզբունքն այն է, որ ես իմ ազգականների հայտնած տեսակետների և մտքերի հետ ոչ մի ձև չեմ ուզում նույնականացվեմ, իրենք ազատ են ցանկացած իրենց որոշումը կայացնելու: Ինչ վերաբերում է իմ անձին, ես այդ թեմայից հեռու եմ ու չեզոք եմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ խոսելով իր հարազատ եղբոր՝ Ալեքսանդր Բաղդասարյանի կազմակերպած մարիխուանայի ակցիայի մասին:

Հարցին՝ չե՞ք քննարկել իր հետ այդ թեման, Ն. Բաղդասարյանը պատասխանեց.

«Մեր ընտանիքը բավականին մեծ է, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով, մաման լրիվ այլ տեսակետի է, ոչ միայն այդ հարցով, նաև քաղաքական հարցերով։ Դժվար է մեր ընտանիքում բոլորին մի տեսակետի բերել, դրա համար ամեն մեկն իր կարծիքին է»։

Թե ի՞նչ դիրքորոշում կունենա Բաղդասարյանը նման օրինագծի ԱԺ բերվելու դեպքում, պատգամավորը նշեց, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում, Վրաստանում օրինական է, մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետևաբար՝ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել.

«Ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է՝ կողմ ենք, եթե վատ բան է՝ դեմ ենք»։

Բաղդասարյանը նկատեց, որ ինքն անգամ ծխախոտ չի օգտագործում ու դեմ է մարիխուանայի քարոզին: Նա հերքեց, որ իրենց բակում մարիխուանայի օգտագործումը տարածված է.

«Ոչ թե մեր բակում, իրականում շատերն են օգտագործում, օրինակ՝ ԱՄՆ-ում ընդունելի իրավիճակ է, մեզանում ընդունելի չէ, որովհետև մենք խնդիր ունենք երեխայի հետ կապված: Ես էլ դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան մոտեցել է նման բանի: Մենք ծխախոտին ենք դեմ մեր տանը»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս