Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ուկրաինայի համար երեք գերակայություն է նշել ընտրություններից հետո

ԱՄՆ-ը պլանավորում է աշխատել Ուկրաինայի ցանկացած հաջորդ նախագահի հետ: Այս հայտարարությունը, ինչպես հայտնել է «Գրոմադսկե» հեռուստաալիքը, արել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը։

Ուկրաինայի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի համար գերակա է լինելու երեք բան, ասել է դիվանագետը: Դրանց թվում նա նշել է զինված հակամարտության ավարտումը Դոնբասում, տնտեսության աճը եւ հավասարության դիրքերից հանդես եկող կառավարությունը:

Յովանովիչն ընդգծել է, որ նախագահական ընտրությունների՝ մարտի 31-ին կայացած առաջին փուլն անցկացվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան: Նա նաեւ համեմատություն է անցկացրել 2014 թվականի ընտրական գործընթացի հետ: «Այս ընտրությունները միանգամայն այլ են»,-հավելել է դիվանագետը:

Մարի Յովանովիչը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան է նշանակվել 2016 թվականի օգոստոսին: Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է ապրիլի 21-ին: Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հաղթանակի համար անհրաժեշտ թվով ձայներ հավաքել: Երկրորդ փուլ են անցել շոումեն Վլադիմիր Զելենսկին եւ պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն, որոնց օգտին քվեարկել է ընտրողների 30,24 եւ 15,95 տոկոսը՝ համապատասխանաբար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս