Բաժիններ՝

Սևանի հարկայինի պետը, նրա տեղակալն ու տեսուչն ազատ են արձակվել գրավի կիրառման արդյունքում

Մամուլում այսօր տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՊԵԿ աշխատակից Սուրեն Էլոյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, «անաղմուկ ազատ է արձակվել և վայելում է իր հանգիստը» և գտնվում է ՀՀ-ից դուրս:ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված երեք պաշտոնատար անձինք, այդ թվում նաև Սուրեն Էլոյանը, նախնական կալանքից ազատ են արձակվել դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման արդյունքում:

«Դատարանի այդ որոշումները ՀՀ դատախազության կողմից բողոքարկվել են վերադաս դատարան՝ համարելով դրանք չհիմնավորված: Վաղարշակ Լալայանի և Սամսոն Առաքելյանի մասով տարվել է վերաքննիչ բողոք, իսկ Սուրեն Էլոյանի մասով վճռաբեկ բողոք: Դրանցով դեռևս որոշումներ չեն ընդունվել:

Հարկ եմ համարում պարզաբանել նաև, որ Սուրեն Էլոյանի՝ տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու մասին ՀՀ դատախազությունը տվյալներ չունի:

Տեղեկացնեմ, որ նշված երեք անձանց մասով քրեական գործը դատական քննության փուլում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս