«Չելսին» իջեցրել է Ազարի գինը
Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանից առաջ «Չելսին» իջեցրել է հարձակվող Էդեն Ազարի գինը:
Ինչպես հաղորդում է AS-ը, «կապույտները» որոշումը կայացրել են Մադրիդի «Ռեալի» հետ բանակցությունների արդյունքում, որը մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է ուժեղացնել իր կազմն Էդեն Ազարի օգնությամբ:
Ավելի վաղ «Չելսին» Ազարի համար պահանջում էր 116 մլն եվրո, իսկ հիմա ֆուտբոլիստի գինն իջել է մինչև 103-105 մլն եվրո: «Սերուցքայինները» ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 80-90 մլն եվրո: Բանակցությունները շարունակվում են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը