«Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ մանիպուլյացիաներով իրենք իշխանություն չեն պահելու: «Կառավարությունն այսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է  ժողովրդից ստացած մանդատով  ու գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրությանն ու այն դիտարկմանը, թե կառույցը նորից քաղաքականացվել է, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «բացառվում է նման բան»։

«Առաջին խնդիրը, որ ես առաջ եմ քաշել, հետևյալն է՝ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես չպետք է ներքաշվի, որովհետև ԵԿՄ-ն սկսել է պրոբլեմ ունենալ այն պահից, երբ որ իշխանությունը՝ լեգիտիմության պակասի բերումով, փորձել է այդ կառույցն օգտագործի իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար… Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս