Մերկելն Ուկրաինայի նախագահի արդար ընտրություններ է ակնկալում Կիևից
Բեռլինը Կիեւից ազատ ու արդար ընտրություններ է ակնկալում նախագահական արշավի երկրորդ փուլում: Այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Մենք միշտ էլ ֆինանսապես Ուկրաինային աջակցել ենք վերափոխումների բարդ ճանապարհին, ինչպես նաեւ Եվրամիությունում՝ ապակենտրոնացման բարենորոգման հարցում… Մենք այժմ կցանկանայինք ազատ ու արդար ընտրություններ երկրորդ փուլում»,-ասել է Մերկելը, հավելելով, որ «ինստիտուտների ձեւավորումը, որոնք նպաստում են թափանցիկությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին, դյուրին չէ, Ուկրաինան շատ է առաջ գնացել, բայց դեռեւս չի հասել ճանապարհի ավարտին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: