Բաժիններ՝

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոն է

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմն առաջին մեդալները նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց բոլոր մոտեցումը ի վերջո գլխավերևում պահելով 165 կգ: Հովհաննիսյանն այս ձևում զբաղեցրեց երրորդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 164 կգ արդյունքով պոկում ձևում 4-րդն էր: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երկու մոտեցում կատարեց նախ բարձրացրեց 201 կգ, հետո 207 կգ հրումում դառնալով ոսկե մեդալակիր, իսկ Հովհաննիսյանը` 195 կգ: Երկամարտի 371 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 360 կգ արդյունքով Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Ապրիլի 12-ին կանանց թիմից մրցասպարեզ դուրս կգա 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին): Իսկ ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 102 կգ քաշում Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (Երևանի ժամանակով՝ 9:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս