Բաժիններ՝

«Տաշիրի» թոփ-մենեջեր Տաթևիկ Կարապետյանն ընդգրկվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ղեկավարների հարյուրյակում

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանն ընդգրկվել է Institut Choiseul (Շուազել ինստիտուտ) ֆրանսիական անկախ վերլուծական կենտրոնի վարկածով Ռուսաստանի երիտասարդ տնտեսական էլիտայի լավագույն ներկայացուցիչների ,Choiseul 100 Ռոսիա» հարյուրյակում: Այդ մասին հայտնել է ՌԲԿ-ն:

«Ես երախտապարտ եմ այսչափ բարձր գնահատականի համար եւ ցանկանում եմ ընդգծել, որ սա մեր մեծ թիմի վաստակն է, որտեղ ընդունված չէ բավարարվել ձեռք բերվածով»,-նշել է Տաթեւիկ Կարապետյանը: Նա հիշեցրել է, որ այս տարի լրանում է ընկերության 20-ամյակը: «Մենք 20 տարեկան ենք, պատանեկություն: Ամենահետաքրքիրը դեռ առջեւում է»«-հավելել է նա:

Այս վարկանիշը Շուազել ինստիտուտը կազմում է յոթերորդ տարին անընդմեջ, դրանում ներառելով ժամանակակից սերնդի մինչեւ 40 տարեկան տաղանդավոր ներկայացուցիչներին: Ռուսաստանի ցուցակը, ըստ էության, Choiseul 100 France ֆրանսիական ամենամյա վարկանիշի շարունակությունն է, որը կազմվում է 2013 թվականից: Հետազոտության հեղինակների նպատակն է՝ միասնական ցանցում միավորել երկու երկրների երիտասարդ տնտեսական առաջատարներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս