Բաժիններ՝

Կրեմլում հայտարարել են, որ Թուրքիայում կարող են C-400-ի բաղադրիչներ թողարկվել

Խոսքը C-400-ի ռուս-թուրքական համատեղ համալիր արտադրության մասին չէ, բայց հնարավոր է ինչ-որ բաղադրիչների համատեղ արտադրություն, հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Խոսքը C-400-ի բոլոր հանգույցների համալիր արտադրության մասին չէ եւ լինել չի կարող, դրանք սպառազինության նոր տեսակներ են: Բայց ինչ-որ բաղադրիչների արտադրության մասին, հատվածաբար, անտարակույս, խոսք կարող է լինել»,- ասել է նա: Պեսկովը ճշտել է, որ խոսքը վերաբերում նման համատեղ արտադրությանը «Թուրքիայի տարածքում»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են ռազմական տեխնիկայի համատեղ մշակումներ կատարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս